ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն  ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնողների վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնողների վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը ևս դեմ էր ընդդիմադիր գործընկերների ներկայացրած առաջարկներին:

«Այն առաջարկը, որ հնչեցվել է՝ սպառողական վարկերի մարումը նույնպես փոխհատուցել, կատեգորիկ անթույլատրելի առաջարկ է: Այսինքն՝ պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ մարդը կարողանա դրանով հանգստանալ, առողջությունը վերականգնել, մենք ասում ենք՝ չէ, դու կարող ես քո համար հեռախոս գնել ու այդ հեռախոսի տոկոսը փակե՞լ: Նաև առաջարկ հնչեց, որ՝ եկեք, սոցփաթեթի ընդհանուր ծավալն էլ ավելացնենք: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին սոցփաթեթի ընդհանուր բյուջեն 10 միլիարդ դրամ է: Բոլորն էլ ուզում են, որ այդ գումարն ավելի մեծ լինի, բայց եթե նման առաջարկներ ենք հնչեցնում, նաև պիտի հասկանանք, որ այդ գումարը միշտ լինում է մեկ այլ ուղղության հաշվին»,- ասաց Թունյանը:

Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայներով։

  • Կիսվել: