կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը

ԱԺ-ն ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Փաթեթն ստացավ 78 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով հստակեցվում են անազատության մեջ պահվող անձանց կողմից փախստական ճանաչվելու և ապաստան հայցելու մասին դիմումների քննարկման, ընդունված բացասական որոշումների բողոքարկման ընթացակարգերը, սահմանվում են հստակ և կանխատեսելի ժամկետներ:

  • Կիսվել: