ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերը

ԱԺ-ն ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը:

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սույն նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Օրենքի նախագիծն ընդունվեց 111 «կողմ» ձայնով:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողոջությամբ ընդունեց նաև ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին նախագիծը։

Կողմ քվեարկեց 111 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր։

  • Կիսվել: