հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ն քննարկում է  ՏՄՊՊՀ լիազորությունները ընդլայնելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ լիազորությունները ընդլայնելու հարցը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության» օրենքում և կից ներկայացված օրենքներում լրացումների, փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց, որ տնտեսական մրցակցության ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է մոտ 20 տարի առաջ, ենթարկվել է տարբեր փոփոխությունների, սակայն դրանում առկա են մի շարք բացեր: 

«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթներն իրենց բնույթով միանգամյա են՝ իրավախախտման վարույթ, համակենտրոնացման, գնահատման վարույթ, եզրակացությունների տրամադրման վարույթ: Իրականացվում են նույն գործընթացով, սակայն դրանք էական տարբերություններ ունեն: Սույն նախագծով փոր ձ է կատարվում լուծել խնդիրները թե՛ հանձնաժողովի, թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար: Իրավախախտման վերաբերյալ վարույթներում տարբերակված չեն վարույթի մասնակիցները, նրանց իրավունքներն ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսված չեն իրավախախտման վարույթ հարուցելու առիթները, նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգերը և այլն»,- ասաց Գևորգյանը՝ հայտնելով, որ եթե օրենքն ընդունվի, ապա այսուհետև հնարավորություն կունենան նաև նախնական վարույթ իրականացնել և առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթ:

  • Կիսվել: