շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԺ-ն քննարկում է «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումները և փոփոխությունները

ԱԺ-ն քննարկում է «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումները և փոփոխությունները

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:

Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

  • Կիսվել: