երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան կգումարի. Օրակարգում 4 հարց է

ԱԺ-ն կրկին արտահերթ նստաշրջան կգումարի. Օրակարգում 4 հարց է

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Օրակարգում ընդգրկված է 4 հարց.

- «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին,

-  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:

  • Կիսվել: