ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը չկայացավ
Այսօր՝ ժամը 16:30-ին, նախատեսված Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը չկայացավ: Պատճառն այն էր, որ հարցեր ուղղելու համար պատգամավորներ չհերթագրվեցին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ քիչ անց մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը՝ խնդրելով պատգամավորներին ապահովել քվորում։
Հարցուպատասխանի չկայանալը հավանաբար պայմանավորված էր Արցախում պատերազմական իրավիճակով: Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը:



