ԱԺ-ի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց
Ցուցարարները հասել են ԱԺ դարպասների մոտ եւ պարբերաբար բղավում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Տեր ենք մեր հայրենիքին»։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քիչ անց ընդդիմադիր պատգամավորները դուրս կգան ԱԺ-ից եւ կմիանան իրենց։
Ցուցարարների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց։ Արթուր Վանեցյանը կոչ արեց ցուցարարներին մի քայլ ետ գնալ, հրմշտոցն ավարտվեց։