ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահը հանդիպել է Արցախի ԱԺ պատվիրակության հետ

ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահը հանդիպել է Արցախի ԱԺ պատվիրակության հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդիպել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցանք Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Արցախում ստեղծված հետպատերազմյան տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և այլ բնույթի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

 

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել շփումները՝ ընթացիկ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությամբ»,- ասել է Խաչատրյանը։

  • Կիսվել: