երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահը կհանդիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահը կհանդիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Այցի ծրագրով նախատեսվում են միջոցառումներ ԱՄՆ Կոնգրեսում, հանդիպումներ Ներկայացուցիչների պալատի անդամների և հայկական կազմակերպությունների պատասխանատուների հետ:

  • Կիսվել: