երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, ով ներկայումս զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Նախագահի թեկնածուի կենսագրությունը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել են թեկնածու չառաջադրել և որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։

  • Կիսվել: