ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազգային ժողովում Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը

Ազգային ժողովում Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նա պատգամավորական մանդատը դեռեւս վայր չի դրել։

  • Կիսվել: