ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԾՏՄ նիստը բուռն է անցել

ՍԾՏՄ նիստը բուռն է անցել

Հայկական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է վերջին օրերին Արցախում տիրող պատերազմական իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ ասաց պատվիրակության ղեկավար, իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«ՍԾՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, բայց ավելի շատ որպես քաղաքական հարթակ օգտագործելու փորձ է արվում: Նիստը շատ բուռն անցավ, փորձեցին արձագանքել մեր հայտարարությանը, բայց վերջում բոլորի համար պարզ դարձավ՝ ով է այդ իրադարձությունների պատասխանատուն և որն է այս ամենի իրական նպատակը: Մենք փորձեցինք հասցնել, որ հայկական կողմի դեմ գործում է ահաբեկչական ալյանս», - ասաց նա:

Հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն իր հերթին հիշեցրեց, որ ՍՏԾՄ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, և նա փորձել է արգելել հայկական պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանին ընթերցելայի մասին նախապես պատրաստած հայտարարությունը:

  • Կիսվել: