երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնեց Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Այս մասին Բեղլոյանը նշեց Ազգային ժողովի մայիսի 7-ի նիստի ընթացքում:

 
«Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել իմ գործընկեր՝ Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարիա Գոլուբևային, որը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել այս բանաձևի ընունման գործում: Խոնարհվում ենք և շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- ասաց Բեղլոյանը:
 
Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի:

  • Կիսվել: