երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: Նիստը գումարվել է պատգամավորների նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Խորհրդարանը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Օրակարգում են նաև «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

 

  • Կիսվել: