չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը». «ՀայաՔվե»

«Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը». «ՀայաՔվե»

Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը: Այս մասին ասված է «ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարության մեջ։

«Ազգային պետությունը մեծ հարգանքով ու հոգատարությամբ է մոտենում իր պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին, պահպանում ու զարգացնում է նրանց մշակույթը, խրախուսում է ծեսերի ու ավանդույթների պահպանումը։

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից, լիիրավ քաղաքացիներ են, օգտվում են հավասար իրավունքներից և կրում հավասար պարտականություններ։ Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը։

Միաժամանակ, օտարազգիները Հայաստանում պետք է իրենց ապահով ու պաշտպանված զգան և միևնույն ժամանակ շոշափելի ներդրում ունենան»։

  • Կիսվել: