երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ազգային Առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը

«Ազգային Առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը

Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի որոշմամբ «Հանրային ձայն» դաշինքի ցուցակից Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է ավագանու անդամի մանդատ։

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։

Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ այնտեղ ընդգրկված է 35 հարց, որից երկու հարց հանել է  հեղինակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունն էլ առաջարկել է 29-33 –րդ հարցերը հանել օրակարգից։

Ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին ամբողջ օրակարգը դարձնել զեկուցվող, ինչին Ավինյանն արձագանքեց, որ այդ դեպքում ավագանու նիստերը օրեր կտևեն։

ՔՊ խմբակցությունը մերժեց ընդդիմության՝ բոլոր հարցերը զեկուցող դարձնելու առաջարկը, և օրակարգում մնաց 2 զեկուցվող նախագիծ, որչն էլ ընդունվեց։

  • Կիսվել: