հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ազատագրական շարժման» մասնակիցները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով

«Ազատագրական շարժման» մասնակիցները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով

Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել է «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հրավիրած հանրահավաքը, որի մասնակիցները երեք պահանջ են ներկայացրել իշխանություններին:

Նրանք, մասնավորապես, պահանջում են.

1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Այս պահին հանրահավաքի մասնակիցները նախաձեռնող խմբի առաջնորդությամբ քայլերթ են իրականացնում Երեւանի կենտրոնական փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ շարժման պայքարին: Ակցիայի մասնակիցները շեշտում են, որ շարժումն ապաքաղաքական ու վերկուսակցական է:

 

  • Կիսվել: