հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազատ արձակել քաղբանտարկյալներին, հրատապ քայլեր ձեռնարկել Արցախի գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ԵԽ Գլխավոր քարտուղար Բուրիչին փոխանցված կոչ-նամակը

Ազատ արձակել քաղբանտարկյալներին, հրատապ քայլեր ձեռնարկել Արցախի գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ԵԽ Գլխավոր քարտուղար Բուրիչին փոխանցված կոչ-նամակը

Լրագրող Դավիթ Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է միջնորդավորված կերպով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին փոխանցել ՀՀ-ում քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ինչպես նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին գերությունից ազատելու պահանջով նամակը։

Նամակում գրել են, որ ՀՀ-ում հասարակական, քաղաքական գործիչները, ովքեր հայտնի են Փաշինյանի ռեժիմի քննդատներ, ապօրինի բանտարկվում են։

«Կոչ ենք անում ՀՀ-ի առաջ պարտադիր պայման դնել, հրատապ և առանց շահարկումների՝ ԵԽ ստանձնած պարտավությունների շրջանակում ազատ արձակել քաղբանտարկյալներին»,-նշված է նամակում։

Նաև կոչ է արվում հրատապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերներին և ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ։

  • Կիսվել: