երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այստեղ է, որ «բլբուլ» եք կտրում, բայց Պրահայում ծպտուն չեք հանում, ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան

Այստեղ է, որ «բլբուլ» եք կտրում, բայց Պրահայում ծպտուն չեք հանում, ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական դեմագոգիայի դրսևորումներից մեկն այն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ինչից հետո ՔՊ-ականները սկսեցին ծափահարել։

«Դավաճանությունից, Ալիևին ծառայելուց խոսում են նրանք, ովքեր ամբողջ ադրբեջանական խոսույթը տեղափոխում են իրենց բառապաշարի մեջ։ Երբ Աստանայում Ալիևը հայտարարեց, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին և Ադրբեջանն արցախահայության հետ շփվելու է իր ներքին օրենսդրության շրջանակներում, որևէ ծպտուն չլսվեց, դա այստեղ է, որ «բլբուլ» են կտրում, բայց այնտեղ որևէ ծպտուն չլսվեց ու հետագայում էլ չի լսվել», - ասաց պատգամավորը։

Թևանյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խաբել է հանրութանը՝ իր նախընտրական ծրագրում գրելով մի բան, ընտրություններից հետո անելով լրիվ ուրիշ բան։

«Եթե դու անընդհատ խոսում ես խաղաղությունից, դա չի նշանակում, որ կարող ես խաղաղություն բերել։ 2018-ից հետո հնչել են բազմաթիվ հայտարարությոններ խաղաղության վերաբերյալ, բայց դուք եք բերել պատերազմ, դուք եք բերել պարտություն։ 2020թ-ից հետո նորից դուք խոսել եք խաղաղության մասին, բայց բերել եք պատերազմ, տարածքների կորուստ։ Ձեր օրոք է եղել Արցախի շրջափակումը ու ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

  • Կիսվել: