ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսքան քննարկված ու այդքան կարևոր ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. Գնել Սանոսյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին

Այսքան քննարկված ու այդքան կարևոր ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. Գնել Սանոսյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված լավ ու վատ լուրեր հայտնեց:

«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց, այսքան քննարկված ու այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. սա վատ լուրն էր, լավ լուրն էլ նա է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կիլոմետր ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանշին էր, այս տարի, կարծում եմ, այդ ցուցանիշը կգերազանցենք», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ որոշակի դրական տենդենց կա. առաջ եկած մի շարք խնդիրներ ոչ ամբողջովին, բայց հաղթահարված են:
Ինչ վերաբերում է Տրանշ 2-ի հատվածներից մեկին՝ Սանոսյանն ասաց, որ 8 կիլոմետրի համար հայտարարված մրցույթ ունեին, այսօր, հավանաբար, կունենան շինարարներ ու այս տարի աշխատանք կանեն Աշտարակից Թալին հատվածով գնացող 8 կիլոմետրում:

  • Կիսվել: