ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվա դրությամբ մենք ունենք 10 900 ակտիվ հիվանդ․ 536-ի վիճակը ծանր է․ վարչապետ

Այսօրվա դրությամբ մենք ունենք 10 900 ակտիվ հիվանդ․ 536-ի վիճակը ծանր է․ վարչապետ

Այսօրվա դրությամբ մենք ունենք 10 900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի:

«Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակն առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Ես նախկինում տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների ընդհանուր վիճակագրությունը բարվոք է, այսինքն ավելի քիչ մահ ենք ունեցել, քան՝ նախորդ տարի:

Ցավոք պետք է նշեմ, որ վիճակագրությունն արդեն իսկ փոխվել է, հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ ունեցել ենք 30 տոկոսով ավելի շատ մահացություն: Իհարկե այդ փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, սակայն այն նպաստում է:

Եթե մեզանից որևէ մեկը վարակվում է, հետո վարակվում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հարյուրերորդը, այդ վարակվածներից 98-ը կլավանան, 2-ը կմահանան: Որպեսզի երկու պոտենցիալ զոհից կարողանանք խուսափել, պետք է չվարակվել ու չվարակել»,-ասաց նա:

 

  • Կիսվել: