շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է. Աղաջանյան

Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է. Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է:

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:

  • Կիսվել: