չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Այսօր ունենք կադրեր, որոնց երազածը հների տեղում հայտնվելն է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ունենք կադրեր, որոնց երազածը հների տեղում հայտնվելն է․ Նիկոլ Փաշինյան

Պետական համակարգի շատ մեծ տոկոսը շարունակում է մնալ իր տեղում։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա նույնպես հեղափոխության ժամանակ տված իր խոստումներից է։

Նրա խոսքով դա չի նշանակում, թե պետական կառավարման համակարգը պետք է մնա նույնը․

«Մենք նկատի չենք էլ ունեցել, որ պետական համակարգում եղած այս մարդուն պետք է փոխարինել, այ, էս մեկով։ Ես ի սկզբանե համարել եմ, որ դա վատ մոտեցում է, որովհետև պետք է նաև խոստովանեմ, որ մի քանի նոր կադրեր ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ և սկսել իրենց դնել իրենց նախորդի տեղը։ Նույնիսկ շատ արագ ես ստիպված եմ եղել իմ նշանակած անձանց ազատել աշխատանքից։ Առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ։

Մենք ունենք հին կադրեր, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և մենք ունենք նոր կադրեր, որոնք էս ընթացքում ապացուցել են, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է և նույն գործողություններն անելը»։

Վարչապետի ընկալումն այն է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեր ներսում․

«Բոլորիս ներսում պետք է տեղի ունենան փոփոխություններ, որի արդյունքում մենք ունենանք հանրային համաձայնություն»։

 

  • Կիսվել: