հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այսօր թիրախավորվել են մեր երեխաները, վաղը կարող են լինել ձերը. Հենրիխ Մխիթարյան

Այսօր թիրախավորվել են մեր երեխաները, վաղը կարող են լինել ձերը. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում միջազգային հանրությանը կոչ է արել անել հնարավորը՝ հայերի դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար:

«Մենք շարունակաբար ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի ռազմական գործողություններին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտն ու հրետակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Հրետակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Ադրբեջանի հրետակոծությունների հետևանքով վիրավորվել են տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ժողովրդին վտանգ է սպառնում: Վտանգված են նաև համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը: Եթե այն չկանգնեցվի այսօր, ապա վաղը դուրս կգա տարածաշրջանից ու կսպառնա մյուսներին: Այսօր թիրախավորված են մեր երեխաները: Վաղը դրանք կարող են լինել ձեր երեխաները:

Ես միջազգային հանրությանը ևս մեկ անգամ կոչ եմ անում անել հնարավորը՝ հայերի ու համաշխարհային խաղաղության դեմ ռազմական գործողությունները կանգնեցնելուն օգնելու համար:

Արցախը հզոր է, Հայաստանը հզոր է»,- Ֆեյսբուքի  իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:  

  • Կիսվել: