Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ․ Վանեցյան
Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, սա միայն Արցախի հարցը չէ: Դեռ ժամանակ ունենք: Այս մասին այսօր «Ազատության» հրապարակի հարակից տարածքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հանրահավաքի այլ մասնակիցներ ու կուսակցությունների անդամներ բերման են ենթարկված։
«Այսօր մեզնից յուրաքանչյուրից է կախված հայրենիքի ապագան, մեր երկրի ապագան: Հավատացեք ժողովուրդ, դա միայն Արցախի հարցը չէ, կամաց-կամաց թուրքը գալու է, մտնի Երևան, մտնելու է մեր տուն, մենք կորցնելու ենք մեր ազգային նկարագիրը: Այն, ինը կատարվում է այսօր Հայաստանում, ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել: Մանիպուլյացիաների և մնացած կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը խանգարեց մեզ կանխել այն աղետալի զարգացումները, որոնք տեղի ունեցան, բայց դեռ ժամանակ ունենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:



