չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնք ստեղծում են անխուսափելի խնդիրներ մեր երկրների տնտեսություների համար․ վարչապետ

Կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնք ստեղծում են անխուսափելի խնդիրներ մեր երկրների տնտեսություների համար․ վարչապետ

Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում:

«Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգին ու քաղաքացիների առողջությանը, այլև ստեղծում են անխուսափելի խնդիրներ մեր երկրների տնտեսություների համար:

Հայտնի չէ՝ որքան կշարունակվի համավարակը և մոտ ապագայում ինչ զարգացումներ կլինեն: Որոշ տվյալներով՝ շուրջ 7 տասնյակ երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են մտցրել բժշկական միջոցների ու դեղերի արտահանման մասով:

Բացառված չէ, որ այդ միտումը կշարունակվի, ու ավելի շատ ապրանքներ ընդգրկվեն: Դա չի կրող մեզ չանհանգստացնել: Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներվ երկրի համար դա կարող է ունենալ ամենածանր հետևանքները: Մենք աջակցում ենք այլ ռազմավարության, ռազմավարություն, որը կառուցված է համագործակցության ու գործընկերային փիլիսոփայության վրա»,- ասել է վարչապետն իր խոսքում:

  • Կիսվել: