Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան
Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը, իր արդեն հայտնի խմբակի հետ, պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
՛՛Մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը՛՛,-նշել է նա:


