ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր հասել ենք  նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր հասել ենք նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն: Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։

«Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»,- գրել է նա և տեսանյութ հրապարակել։

  • Կիսվել: