երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում. Սարգսյանը՝ ժողովրդին իշխանափոխության ուղղորդելու մասին

Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում. Սարգսյանը՝ ժողովրդին իշխանափոխության ուղղորդելու մասին

Ընդդիմության պայքարի հաջողությունը նաև երիտասարդությունից է կախված։ Այս մասին այսօր ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դուք այդ երիտասարդության մի մասն եք եւ հնարավորություն ունեք ձեր կարծիքը փոխանցել ժողովրդին՛՛։

Խոսելով մեծ քաղաքականություն վերադառնալու մասին՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ քաղաքականությունը մեծ ու փոքր չի լինում:

Նա պատասխանեց նաև հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այսօր ջահերով երթին հավաքված ժողովրդին ուղղորդել իշխանափոխության: Այս առնչությամբ Սարգսյանն ասաց. ՛՛Այսօր ես նման նպատակ չեմ հետապնդում՛՛:

 

  • Կիսվել: