չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այն ժամանակ այդպիսի լիազորություններ նախագահը չի ունեցել․ Քոչարյան

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այն ժամանակ այդպիսի լիազորություններ նախագահը չի ունեցել․ Քոչարյան

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այն ժամանակ այդպիսի լիազորություններ նախագահը չի ունեցել: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նածագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այն ժամանակ գործող Սահմանդրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով.

«Սեդա Սաֆարյանը հայտարարեց, թե Ոստիկանությունն ուղղակի ենթարկվել է ինձ՝ նախագահին: Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է ավելի լավ իմանար այն ժամանակվա սահմանադրությունը: Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար կապված հասարակական կարգի հետ: Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր: Պետք է ավելի լավ ծանոթանալ Սահմանդրությանը»:

«Ես սա չէի ասի, եթե մարդիկ չհետևեին դատական նիստին: Մենք ստիպված ենք նման մանրամասներ հայտնել»,-ասաց Քոչարյանը:

Դատարանում միջնորդությունների քննարկումն ավարտված է, դատարանը հեռացավ որոշումներ կայացնելու: Որոշումները կհրապարակվեն մարտի 3-ին, ժամը 13:00-ին:

  • Կիսվել: