հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր դատական իշխանությունը Փաշինյանի կամակատարն է. Վարդևանյան

Այսօր դատական իշխանությունը Փաշինյանի կամակատարն է. Վարդևանյան

2018 թվականին այս իշխանությունները խոստացան դատական բարեփոխումներ, փոխարենը բանեցրին անասելի ճնշումներ, սպառնալիքներ դատարանների նկատմամբ։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Խոսելով դատական համակարգի մասին՝ նա նշեց. ՛՛Միայն այս տարի դատարանները բարելավել են՝ մոտ 80 տոկոս կալանավորումներով, սա հակառեկորդ է, սա խայտառակություն է։ Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, մարդկանց վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց դա իրենց մոտ երկար չի ստացվելու՛՛:

ըստ Վարդևանյանի՝ այսօր դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է: ՛՛Այն կալանավորում է բոլորին, նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժն է սահմանափակում։ Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարաններ երբեք չենք ունեցել՛՛,–ասաց նա։

Վարդևանյանը կոչ արեց իրավապահ մարմիններին չվախենալ՝ ասելով. ՛՛Իրավապահներ մի վախեցեք այս իշխանությունների, հայ ժողովուրդը չի վախենում այս իշխանություններից, պետք է վախենալ և պայքարել թուրքացման դեմ, սև ու սպիտակի բաժանողների դեմ՛՛:

  • Կիսվել: