շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան

Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան

Ամեն մարդ ինքն է իր թշնամիներին ընտրում։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է  ունենա լիազոր ներկայացուցիչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի մի ստվար զանգված համարում է, որ Արցախի էջը փակված չէ.«Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ որևէ մեկն Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ էր նոր նախագահը, ֆրակցիան էլ իրենցը մեծ էր։ Թե ինչպես եղավ իշխանափոխություն, կարծում եմ, մի օր կբացահայտվի։ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է,  քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագաներին էլ։ Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և Հայաստանի  իշխանությունների պայմանավորվածության արդյունք է»։

  • Կիսվել: