կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Այս ընթացքում ինչ ասես, հերքեցինք, ով, ինչին ուզումա թող հավատա, հալալ է իրեն․ վարչապետ

Այս ընթացքում ինչ ասես, հերքեցինք, ով, ինչին ուզումա թող հավատա, հալալ է իրեն․ վարչապետ

Սուտ տեղեկություններ են տարածում, որ կորոնավիրուս չկա, վարչապետն ու կառավարությունը դիմակի գործ են անում: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք հայտարարություններին, ըստ որոնց գործող իշխանությունները կապ ունեն մաքսանենգության հետ։

«Մի հատ էլ ասում են, թե ինչու չենք հերքում: Այս ընթացքում ինչ ասես, հերքեցինք: Տան վրա 2 միլիոն են ծախսել, հերքեցինք, ռեկետ են անում, հերքեցինք, էսինչի գործ են անում, հերքեցինք, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, հերքեցինք: Ուզում եք հավատացեք, հավատացեք: Ասենք, եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել, հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջման ժամերին, մյուս օրն էլ ասելու են հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, փայ մտան: Եթե պետք է հավատաք, հավատացեք:

Դուք եք բերել ինձ ստեղ նստացրել, բերել եք, որ ռեկետ անե՞մ: Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն ոնց կարա ըտենց խոսակցություն լինի:

Երկու տարի հերքում ենք, կարո՞ղ ա, կյանքներս անցնի հերքում տարածելով: Ով ուզում է հավատալ, թող հավատա, ամեն մեկը մտածում է իրա փչացածության աստիճանի չափ: Յուրաքանրյուրդ մտածում է, «որ ես վարչապետ դառնայի, կդնեի կդմփցնեի սաղին, կգռպփեի, ռեկետ կանեի, կլափեի, կթալանեի, կսպանեի»: Ով ըտենց ա մտածում, թող մտածի, ես էտ մարդկանց հետ կապ չունեմ: Այս խոսակցություններին պետք է վերջ տալ»,-ասաց նա։

  • Կիսվել: