կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը․ ԱԽ քարտուղար

Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը․ ԱԽ քարտուղար

Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է․

"Սիրելի հայրենակիցներ,

Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Վստահ եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության, անվտանգության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:

2019 թվականը կայացման, հեղափոխության ամրապնդման, իսկ 2020-ը զարգացման ու նվաճումների տարի կլինի։ Այս տարվա գլխավոր ձեռքբերումներից է սահմանին տիրող հարաբերական խաղաղությունը, որի արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Սրանից ավելի կարևոր ձեռքբերում դժվար է պատկերացնել։

2019 թվականի բոլոր հաջողությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել ինքնավստահություն ավելի մեծ նպատակներ առաջադրելու և դրանց հասնելու համար։

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին շուրջ բոլորը իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին":

  • Կիսվել: