շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել. Իոաննիսյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

Այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել. Իոաննիսյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին

«Ու թեեւ ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի»,-անդրադառնալով «Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել են» վերտառությամբ «Հետք»-ի հրապարակմանը՝ իր ՖԲ էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:

Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:

Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք:

Այո, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը:

Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել և ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաներն պետք է ավելի շատ փող ստանան:»

 

  • Կիսվել: