կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Այս պայքարը Հայաստանի եւ Արցախի հետ կապ չունի, այն իշխանության զավթման համար է. Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

Այս պայքարը Հայաստանի եւ Արցախի հետ կապ չունի, այն իշխանության զավթման համար է. Վաղարշակ Հակոբյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից 

Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ընդդիմության պայքարը իշխանազավթման համար է:

«Այս պայքարը Արցախի հետ որևէ կապ չունի, այս գործողությունը նույնիսկ Հայաստանի հետ կապ չունի, այս ամենը մի բանի մասին է՝ իշխանությունը զավթելու և դրա միջոցով սեփական շահերը առաջ տանելու մասին է, և բացարձակ ոչինչ չի փոխվել»,- ասաց նա:

Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ Թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից նրանք անցել են գործի: «Ժողովրդի կամարտահայտումը հնարավոր չէ կասեցնել, շեղել»,- ասաց նա:

Նա քաղաքացիներին համբերություն մաղթեց և ընդդիմադիր գործիչներին հիասթափեցրեց՝ ասելով, որ միայն ժողովուրդն է իրավասու որոշելու, թե ով է իշխանություն: «Քաղաքական նեղ խմբակները չեն կարող որոշում կայացնել, և որքան էլ դերակատարները հարուստ լինեն, չեն կարող ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել»,- ասաց նա:

  • Կիսվել: