երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

Նա ասաց, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։

«ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- նշեց Խանդանյանը։

Նա ասաց, թե Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, իսկ պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։

Հարցին, թե անվտանգային համակարգը փոխելու տարբերակ քննարկվո՞ւմ է, Խանդանյանը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերի եւ ընդհանրապես անվտանգային համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս առումով մենք պետք է բաց լինենք համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք կունենան այդպիսի հետաքրքրություններ»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։ 

Օրեր առաջ էլ Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ այդ պաշտոնը թափուր է:

  • Կիսվել: