շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս մարդու բոլոր քայլերի պատճառը վախն է․ Աղվան Վարդանյանը՝  Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

Այս մարդու բոլոր քայլերի պատճառը վախն է․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

Այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:

«Երկու վախ է, մեկը վախկոտ մարդու սովորական վախներն են, երկրորդը, իշխանությունը հանկարծ կորցնելու վախը: 

«Այս մարդը երեկ հայտարարեց՝ նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցի հանդեպ անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ երախտամոռություն: Սա եւս ուղղակի այս մարդու տեսակի բնույթին ճշգրիտ բնորոշող բառ է: Երախտամոռությունը այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է: Արցախին մենակ է թողել, Արցախի հարցի վիճակը այսօր բոլորդ գիտեք»,-ասաց նա:

  • Կիսվել: