շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը. Արծվիկ Մինասյան

Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը. Արծվիկ Մինասյան

Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, իր ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայինից, և, որ ամենավատն է, շարունակում է մնալ նույն վիճակում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներն օրակարգային հարց դարձնելու փոխարեն, փորձում են հերթական կեղծիքներով շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից։ Մենք տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը, այն է՝ երկրի անվտանգության, ինքնիշխանության ու արժանապատվության վերականգնման համար այս իշխանություններն ընդամենը խոչընդոտ են, սպառնալիք են», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի իրենք կարողանան վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը։

Ըստ նրա՝ հայտարարությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն արեց ԱԺ-կառավարություն վերջին հարց ու պատասխանի ժամանակ, համապատասխանում են Քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստերով։

 

«Սկսած նրանից, որ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանին օկուպանտ համարեց, ավարտված նրանով, որ էս մարդը փաստացի համարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոնց ուզում, ըտենց պտտացնում է և պատրաստ էլ չէ Հայաստանի շահերը պաշտպանել։ Վտանգավոր երկրորդ բանը, որն ինքը արեց՝ Խորհրդարային Ադրբեջանին համարելով ըստ էության իրավատեր, բայց անգամ Ադրբեջանն ինքն իր անկախության հռչակագրով չի համարել այդպես։ Էս մարդը փաստացի ոչ ավել ոչ պակաս սպասարկեց ադրբեջանա-թուրքական ցանկությունը։ Եվ երրորդ ծանրագույն բանը, որ նա արեց, ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիների նկատմամբ, որոնք գերեվարվել են ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների արդյունքում, փաստորեն թողեց անպաշտպան։ Ավելին, նույնիսկ սպառնաց։ Սա ոչ այլ ինչ է, քան Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով հանցակազմ պարունակող փաստեր»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը և վարչախումբը իրավունք չունեն հակառակ ՀՀ Սահմանադրության ու միջազգային իրավունքի նորմերի՝ որևէ բան պայմանավորվել՝ գրավոր թե բանավոր։ «Հարցը հետևյալն է՝ ի վերջո էս մարդկանց մենք փորձում ենք բերել, որպեսզի հանրությունն էլ տեսնի՝ ինչի՞ն է ինքը համաձայնություն տվել։ Ամեն անգամ մենք մի նոր անկանկալի ենք գալիս, էս մարդկանց ամեն գործողություն բերում է մի նոր արհավիրք ու վտանգ։ Սահմանազատման և սահմանագծման թեման, որը արդիական թեմա է, չի կարող բազային որոշակի սկզբունքներ չունենալ։ Չի կարող լինել այնպես, որ՝ արի պայմանավորվենք, իրար հետ Խորհրդային Ադրբեջանի սահմաններով ենք առաջնորդվում։ Դու ո՞վ ես, որ այդպիսի սկզբունք դնես։ Միջազգային իրավունքն է նաև ամրագրում կոնկրետ սկզբունքները։ Եվ այդ սկզբունքներով Հայաստանի իշխանությունը պարտավոր է առաջնորդվել հայ ժողովրդի շահերով։ Մեծ հաշվով այն, ինչ կատարվեց, դա «կորուստներ և զոհեր՝ կեղծ խաղաղության դիմաց» բանաձև է, որը փորձում է այս իշխանությունն սպասարկել»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: