երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Այս իշխանությունն իր նպատակներն իրականացնելու համար կարող է օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին. Վարդանյան

Այս իշխանությունն իր նպատակներն իրականացնելու համար կարող է օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին. Վարդանյան

«Քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրաան, հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման»,-«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով» հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։ 

Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, նաև անձնական վրեժխնդրություն է երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից։ 

«Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է  դիտարկել, այլ որպես հաշվեհարդար, պատիժ, որ իրականացվում է  իրավապահների կողմից մեկ անձի  հրահանգով, քանի որ նախընտրական փուլում հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է»,- ասաց Է. Վարդանյանը։ 

Նա հայտարարեց, որ այս իշխանությունները ոչ միայն քաղաքական հետապնդման են ենթարկում անձանց, նաև պատրաստ են իրենց նպատակներն իրականացնելու համար պարզապես օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին. «Տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորոմանը զուգահեռ բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը սահմանափակվել է, այսինքն այս իշխանությունները պատրաստ են խախտել ցանկացած իրավունք՝ սկսած մարդու կյանքի ազատության իրավունքից, վերջացրած աշխատանքի իրավունքից»։ 

  • Կիսվել: