կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այս ամենն ուղղված է «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի գործունեությունը կազմալուծելուն. փաստաբան

Այս ամենն ուղղված է «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի գործունեությունը կազմալուծելուն. փաստաբան

Գորիսում ընտրատեղամասերը փակվել են, ավարտվել է նաև խուզարկությունը «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում:

Նշենք, որ ժամեր շարունակ այն փակ էր, իրավապահներն այնտեղ խուզարկություն էին իրականացնում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ ըստ իրեն՝ ոստիկանները ոչինչ չեն գտել: ՛՛Առգրավել են 28 թերթ տարբեր փաստաթղթեր, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս խուզարկությունն ապօրինի է, ես նաեւ սա արձանագրել եմ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել մեկ օր ընդամենը ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին, խուզարկությունը փաստացի իրականացրեցին ՀՀ Ոստիկանության կոռուպցիայի վարչության ոստիկանները, որն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ դատարանը հստակ, սեւը սպիտակի վրա գրել էր, որ ինքը թույլատրում է, որ խուզարկությունը կատարեն Գորիսի բաժնի աշխատակիցները, բայց խուզարկությունը տեղի ունեցավ այլ անձանց կողմից, որն օրենքի կոպտագույն խախտում է՛՛,-նշեց նա:

Փաստաբանն ասաց նաեւ, որ առգրավել են անձնական բնույթի նամակներ:

Ըստ Մելքոնյանի՝ այս ամենն ուղղված է ՛՛Առուշ Առուշանյան՛՛ դաշինքի շտաբի գործունեությունը կազմալուծելուն:

  • Կիսվել: