շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին

Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին

Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչը ես այս ամբիոնից նախորդ շաբաթ ներկայացրել եմ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ նա նշեց. ՛՛Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Քանի որ հիմա այնտեղ բանակցություն է գնում, որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ՛՛:

Նա նշեց, թե բանակցող խմբին ինչ է հանձնարարել․ ՛՛Ես ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակներում՛՛։

Նա նաև տեղեկացրեց, որ Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է իր քաղաքական որոշմամբ:

  • Կիսվել: