հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Այո»-ի քարոզարշավի հետ կապված Իմ քայլի մի քանի արածներ չեմ հասկանում․ Ստոյպա Սաֆարյան

«Այո»-ի քարոզարշավի հետ կապված Իմ քայլի մի քանի արածներ չեմ հասկանում․ Ստոյպա Սաֆարյան

Ահավոր չեմ հասկանում «Այո»-ի քարոզարշավի հետ կապված Իմ քայլի մի քանի արածներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Երգի, լոգոյի թեմաները ինքներդ բերեցիք առաջին պլան, «Ոչ»-ականներն էլ դրանք էլ ավելի են առաջ բերեցին ու դարձրել են թոփ թեմա, մինչդեռ Սահմանադրական դատարանի ազատագրումն ու իշխանության նաև երրորդ ճյուղի օրինական ձևավորման հարցը այն է, ինչին տասնամյակներով կարոտ է երկիրն ու հասարակությունը», -գրել է նա։

Ըստ Սաֆարյանի՝  հասարակությանը պետք է բացատրել դրա կարևորությունը։

«Իսկ տասնյակ կեղծված ու ՍԴ-ի կողմից օրինականացված ընտրություններ տեսած հասարակությունը շատ արագ կանգնելու է Այո-ի կողքը։ Դա անելու փոխարեն օրակարգի առաջին թեման է դարձվել այն, արդյո՞ք լոգոն 1991-ինն է, թե ոչ, գրագողություն է, թե ոչ․․․ Հազար ձև հասկացրեցի, որ էս ատրիբուտիկաների հետևից մի ընկեք։ Չլսեցիք։ Ինչ ասեմ․․․»,- եզրափակել է Սաֆարյանը

  • Կիսվել: