շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այնպիսի մարդիկ են ճառում բեմերից, որոնք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն. Շիրակի մարզպետը՝ ընդդիմության ակցիաների մասին

Այնպիսի մարդիկ են ճառում բեմերից, որոնք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն. Շիրակի մարզպետը՝ ընդդիմության ակցիաների մասին

Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ըննդիմության այն պնդմանը, որ ՛՛իշխանությունը ծախում է երկիրը՛՛, ինչպես նաև՝ ՛՛ոչ թրքացմանը՛՛ կարգախոսին:

Այս առնչությամբ նա ասել է, որ այդպիսի թեզեր ունեն մարդիկ, որոնք նույն օրակարգն ունեն, ինչ Ադրբեջանը։ ՛՛Շահարկում են Հայաստանի հետ կապված այնպիսի թեզեր, որոնք շատ արագ տարածվում են ադրբեջանական մամուլում՝ ինչ-որ տարածքներ հանձնել, բնակավայրերի անուններ նշել...՛՛,-ասել է մարզպետը:

Նա նաև հավելել է, որ ընդդիմության ակցիաների ամբողջ ընթացքում չի լսել քաղաքական օրակարգ, ինչպես են հզորացնելու բանակը, Արցախը փրկելու։ ՛՛Արցախը փրկում են Արցախում, Գյումրու Թատերական հրապարակում Արցախը փրկելը մի քիչ բարդ է՛՛,-նշել է նա։

Բաղդասարյանը հավելել է. ՛՛ԱԺ-ում ունեն ֆրակցիա, թիվ մեկ քաղաքական ամբիոն, այնտեղ կարող են բանավիճել։ Մեր՝ սովորական հարկատուների հաշվին վճարվում են ու իրենց թեզերը առաջադրում տարբեր հրապարակներում։

Մարզերում աջակցություն չունենալու հետևանքով այս մարդկանց ագրեսիան օրեցօր ավելանալու է։ Ինչու՞ Գյումրիում հազարից ավելի մարդ չի հավաքվել, չեն ուզում լսել այս մարդկանց։ Կատարվողը հասարակության կողմից չունի լայն աջակցություն։

Ի՞նչ երկիշխանության մասին է խոսքը, Շիրակում կա մեկ մարզպետ, Գյումրիում մեկ քաղաքապետ, երկիշխանությունը դա Իշխանի փոքրիկ երա՞զն է։ Իրենց ձեռագիրը և դավանանքը չի փոխվել ու հետզհետե գնալու են սադրանքների, ագրեսիայի ծավալն ավելացնելու են։ Այնպիսի մարդիկ են ճառում բեմերից, որոնք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: