շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Խաղաղ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները և հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ընդամենը քաղաքական ակցիա, միտք արտահայտելու համար մարդուն ձերբակալելը, դեպքի վայրից բերման ենթարկելն ուղղակի անընդունելի է։ Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից», - ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, նախօրեին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան« միության անդամներին կառավարության մոտից ոստիկանները բերման են ենթարկել՝ բարձրախոսով ակցիա իրականացնելու համար։
 
 
 

  • Կիսվել: