չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Այն պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել, պետք է համարվեն հարգելի․ Մարուքյանի նոր նախագիծը

Այն պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել, պետք է համարվեն հարգելի․ Մարուքյանի նոր նախագիծը

«Լուսավոր Հայաստանը» պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում ենք, որ այս փոփոխության արդյունքում այն բոլոր պարտավորությունները, որոնք չեն կատարվել այս օրերի ընթացքում, դրանք համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված եւ որեւէ հավելյալ պարտավորություն չառաջացնեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Սկսած կոմունալներից, վերջացրած բանկերի նկատմամբ պարտավորություններով: Այս առումով ՀՀ օրենսդրությունը միանշանակ չէ: Այս օրենսդրությամբ, օրինակ պարզ չի՝ արտակարգ դրությունն անհաղթահարելի ուժ է, թե ոչ:

Օրինակ, դուք ունեք վարկ, որը չեք կարողացել վճարել եւ տույժեր է սկսում կուտակվել ու պարտքը սկսում է մեծանալ: Այս նախագիծը հնարավորություն է տալիս խուսափել այս իրավիճակից: Հասկանում եմ, որ բոլորս տուժում ենք, բայց եթե մի կողմը տուժում է, մյուս կողմն էլ պետք է տուժի համաչափորեն:

Կողմերի կամքից անկախ հանգամանքներում քաղաքացիաիրավական պարտականությունների չկատարումը արդարացիորեն համարվում է այդ պարտավորությունների կատարման կասեցման կամ լուծման հիմք: Այսինքն մենք պայմանագրերի չկատարման հիմք ենք համարում դա»:

  • Կիսվել: