Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ. Քոչարյան
Այն, որ Սյունիքում մեծ խնդիրներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կասեին՝ հո չե՞նք կռվելու էդ սարերի համար։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխվել, այո՛, կարող է»։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացներին, Քոչարյանը նշեց, որ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է և այն մի քանի կոնտենտ ունի.«Անդամակցության, իմաստային և տնտեսական ճգնաժամ է։ Եվրոպական պռոյեկտն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է և ամենից լավ հասկանալու համար լսեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը Մյունխենում և տեսեք դահլիճում այն սառած դեմքերը, որոնք մտածում էին, թե իչնչ է ասում։
ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված են լինելու բարեփոխվելու և առաջին հերթին սառեցնելու են անդամակցելու գործընթացները։ Հիմա ինչ են անում ՀՀ-ում՝ գնում են մի տեղ, որտեղ իրենց չեն սպասում, մի տեղ, որտեղ արդեն իսկ պրոբլեմային է և այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև ԱՄՆ-ն։ Դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակիարգի հետ, որտեղ դու հիմա կաս»։
Քոչարյանը զրոյական է համարում ԵՄ անդամակցելու հնարավորությունը։