ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան

Այն մեխանիզմները, որոնցում կա ՀՀ-ն, գործոն չեն և Հայաստանը պետք է մտածի՝ ինչպես ամրապնդել իր անվտանգությունը․ Խանդանյան

Այն մեխանիզմները, որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ Հայաստանը պետք է մտածի և հասկանա, թե ինչպես պետք է ամրապնդի իր անվտանգությունն ու անվտանգային մեխանիզմները, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Երեկ վարչապետն իր ուղերձում, վկայակոչելով վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները, մասնավորապես, շեշտել էր՝ «արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն՝ ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից»։

Հարցին, թե արդյոք սա Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու հայտարարությո՞ւն էր, ՀԱՊԿ-ից դուրս գալու նախապատրաստությո՞ւն, Խանդանյանը պատասխանել է. «Սա իրողությունների արձանագրում է և մարտահրավերների արձանագրում է, որի միջով մենք անցել ենք վերջին տարիների ընթացքում, և ոչ միայն վերջին երեք տարիների ընթացքում, այլ նաև դրանից առաջ ևս, և սա նաև մեր անելիքների մասին էր։

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին և անվտանգային համակարգերին, ապա այս մասին բազմիցս է դիրքորոշում հայտնվել, որ այո՛, այն մեխանիզմները, որոնք որ առկա են և որոնցում կա Հայաստանի Հանրապետությունը, գործոն չեն, և այս առնչությամբ մենք պետք է մտածենք և հասկանանք, թե ինչպես պետք է ամրապնդենք մեր անվտանգությունը և անվտանգային մեխանիզմները, և դրանց մի քանիսին անդրադարձավ վարչապետը։

Դուք գիտեք, որ մի շատ երկրների հետ անվտանգային և պաշտպանական ոլորտների հետ կապված բանակցություններ են ընթանում, նաև արդեն արդյունքներ կան մի քանի երկրների հետ և նաև, բնականաբար, դա Հայաստանի զինված ուժերի վերազինումն է, բարեփոխումների այն օրակարգն է, որով առաջ է ընթանում Հայաստանի կառավարությունը։

Հարցին, թե արդյոք անվտանգային այլընտրանք ստեղծվե՞լ է, եթե՝ այո, ապա ո՞ր պետությունների հետ, Խանդանյանը պատասխանել է. «Անվտանգային կոնկրետ համակարգի մասին այս պահին խոսել չենք կարող, որովհետև դա բարդ և երկարատև պրոցես է, բայց ինչ վերաբերում է երկրների հետ, որոնց հետ մենք ունենք համագործակցություն, Հնդկաստանի մասին է շատ խոսվել, Ֆրանսիայի հետ կան որոշակի շփումներ և համագործակցության արդյունքներ և այլն, բայց նորից կրկնեմ, որ ՀՀ-ի զինված ուժերի բարեփոխումն է այս իմաստով առաջնային»:

  • Կիսվել: