շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թբիլիսիում այսօր ևս անցկացվում է «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույց

Թբիլիսիում այսօր ևս անցկացվում է «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույց

Թբիլիսիում Ազատության հրապարակի մոտ` «Պարագաֆ» հյուրանոցի հարակից տարածքում, մեկնարկել է «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցը։ Ցույցի մասին նախապես տեղեկություն էր տարածել «Սիրցխվիլիա» շարժումը, գրում է aliq.ge-ն:

Տեղում հավաքված ցուցարարները ինչպես անցած ցույցերին, տարբեր գրություններով պաստառներ են բռնել, հիմնական խորագիրն է՝ «Ո՛չ ռուսական օրենքին»։

Ի դեպ, վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանությունը ցույցերից բերման է ենթարկել մոտ 100 խաղաղ ցուցարարի.

ապրիլի 30-ի մայիսի 1-ի գիշերը՝ 63,
մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 5,
մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ 23:

Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անունը ստացած «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։

 

  • Կիսվել: